ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Մոսկվա

Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Մոսկվա
29.11.2016 | 23:47

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Մոսկվա՝ ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու:


Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ՝ Հասանովը կհանդիպի ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, կողմերը կստորագրեն երկու երկրների ռազմական գերատեսչությունների համագործակցության հաջորդ տարվա ծրագիրը: Նախարարական հանդիպմանը մասնակցելու է նաև Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որ ավելի վաղ է մեկնել Մոսկվա:

Դիտվել է՝ 767

Մեկնաբանություններ